Մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրը: Թիմերն անցկացնում են 9-րդ հանդիպումը:
Երկրի չեմպիոն Բարսելոնան մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց առաջնության նորեկ եւ հետնապահ Գրանադային: Միակ գնդակը տուգանայինից խփեց Չավին:
Բարսելոնան 21 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Լեւանտեն (20) ու Ռեալը (19) կխաղան վաղը:











