Պարզ է, որ խոսքը արտաքին հարաբերություններում Հայաստանի կողմնորոշման արմատական ​​փոփոխության մասին է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս տված հարցազրույցը։

«Իհարկե, ես չեմ կարող չմեկնաբանել Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին այս հատվածները՝ առանց վեկտորը փոխելու։ Ես կուզենայի սա ինչ-որ կերպ հասկանալ... ոչ միայն այս ամենը լսելու և կարդալու հայտարարությունների տեսքով, այլ այն, թե ինչպես է դա ընդհանրապես ընկալվում գործնականում։ Իմ կարծիքով՝ սա իրական մտադրությունները թաքցնելու բացահայտ փորձ է։ Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում հայաստանի կողմնորոշման արմատական ​​փոփոխության մասին է։ Սա արվում է շատ հստակ՝ Արեւմուտքի առաջարկով կամ հուշումով։

Մյուս կողմից, նրանք ամեն կերպ փորձում են քողարկել դա՝ հավատալով, որ այդկերպ կարող են պահպանել նույն մակարդակի օգնությունը և ինչ-որ հատուկ հարաբերություններ։ Այս ամենն այնքան տեսանելի ու պարզ է, որ պարզապես անհնար է դա թաքցնել նման խոսքերի ու ձևակերպումների հետևում։

Իսկ խոսակցությունը, թե իբր Հայաստանին ստիպել են այլընտրանք փնտրել՝ չստանալով իր խնդրանքների պատասխանը Ռուսաստանից, և որ ոչ թե Հայաստանն է դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը... Դե, ինձ թվում է, որ սա, պարզապես պատասխանատվությունը տեղափոխելու, սեփական սխալ հաշվարկների համար պատասխանատուներ գտնելու փորձ է։ Խորհրդակցություններ եղել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով, բայց Երևանում որոշում կայացրին, և կարծես թե արդարացրին դա՝ հօգուտ հանրապետության տարածքում ԵՄ առաքելություն տեղակայելու։

նիստին Հայաստանի մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ժամանակ ՀՀ-ի կողմից խնդրանք է եղել հետ կանչել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցող ԱԳՆ ղեկավարների հայտարարության նախագիծը, որը նույնպես շատ խոսուն է։ Ռուսաստանը և ՀԱՊԿ դաշնակիցները դեռ բաց են երկխոսության համար և պատրաստ են օգնելու, սակայն Երևանի ցանկությունն անհրաժեշտ է: Նշեմ, որ հարցազրույցում բարձրացված հարցերը ծագում են շատերի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Ցավոք, պատասխանների ճշմարտացիությունն այնքան էլ լավ չստացվեց»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։