Քաղաքական առումով ՀՀ պետական բյուջեն, ըստ էության,  չի ներկայացնում այն իրավիճակը, որում որ մենք ապրում ենք բոլորս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Պետական բյուջեն ընդհանրապես որպես իրավական ակտ, ինքը նաեւ քաղաքական փաստաթուղթ է, եւ իմ կարծիքով, առաջին հերթին այ քաղաքական փաստաթուղթ է, հետո նոր տնտեսական որոշակի ուղղություն, հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, ուղղորդող, մատնանշող, այսպես ասած ազդարարող փատաթուղթ է: Այսինքն իրեն պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից՝ առաջինը որպես քաղաքական փաստաթուղթ, եւ ուղերձ, քաղաքական իշխանությունը ինչպիսի ուղերձ ունի թե ներքին լսարանի, թե արտաքին լսարանի առաջ, երկրորդը՝ տնտեսական փաստաթուղթ, որտեղ որ տնտեսական հիմնական խաղացողները տնտեսությունում, այսինքն ՀՀ տնտեսական գործունեություն իրականացնողները, տնային տնտեսություւնները իերնց գործունեության համար որոշակի տեղեկատվություն են ստանում նաեւ պետական բյուջեից, թե ինչպիսի ծախսային ուղղվածություն կա, հարկաբյուջետային ինչպիսի քաղաքականություն է լինելու, ազդակներն ինպիսին են:

Այն նաեւ տեղեկատվական իմաստ ունի արտաքին աշխարհի համար եւս: Մեր առաջնահերթություններն էլ են այնտեղ երեւում, թե օրինակ ինչպիսի տնտեսական դաշտ է այստեղ, ինչպիսի մրցակցություն կա եւ տնտեսական ազատությունների առումով քաղաքականությունն ինչպես է ազդում եւ այլն: Այսինքն պետական բյուջեն բազմավեկտոր բազմաշերտ մի փաստաթուղթ է, որն ինչպես նշեցի, քաղաքական է առաջին հերթին: Քաղաքական առումով այն, ըստ էության,  չի ներկայացնում այն իրավիճակը, որում որ մենք ապրում ենք բոլորս»,- ասաց նա:

Անանյանը նշեց, որ պետական բյուջեն ընդունվել է երկու հիմնական փաստաթղթի վրա՝ 2021 թվականի կառավարության կողմից ընդունված 2021-2026 թթ կառավարության ծրագրի, եւ այս տարվա հունիսին կառավարության որոշմամբ ընդունված միջնաժամկետ ծախսային ծրագրերի՝ 2024-26 թթ.  «Հետեւաբար այն խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի եւ Արցախի հետ, այս փաստաթուղթը որպես քաղաքական փաստաթուղթ, որեւէ ուղերձ չի պարունակում: Սեպտեմբերի 19-ը մեկ անգամ է հիշատակվում բյուջեի նախագծում, այն առումով, որ սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ կապված տեղեկատվությունը դեռեւս մշակման եւ ամփոփման, վերլուծականի ենթակա տեղեկատվություն է: Այսինքն՝ մենք ընդունում ենք մի բյուջե, որը քաղաքական առումով առնվազն Արցախ աշխարհի կորստի փաստը եւ ավելի քան մեր 100 հազար հայրենակիցների բռնի տեղահանման հետ կապված քաղաքական եւ տնտեսական ուղերձներ չի պարունակում»:

Անանյանը նկատեց, որ պետական բյուաջեի փաստաթղթում Արցախ բառն ի սպառ բացակայում է, հանդիպում  է ԼՂ հայություն, ԼՂ բռնի տեղահանված բնակչություն, որն էլ հանդիպում է ընդամենը 7 անգամ:

«7 անգամ հանդիպող այդ բառակապակցությունների դիմաց նախատեսվող ֆինանասական ընդհանուր գումարը կազմում է 10.7 միլիարդ դրամ: Այսինքն դա տեսանելի է, բայց ես կարծում եմ, որ այդքան չէ, որ նախատեսված է, բայց բովանդակային առումով այդ տեղեկատվությունը բացակայում է»,-ասաց նա՝ նշելով, որ պետական բյուջեն չի արտահայտում այն մարտահրավերները, որոնք կան: