Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հարցին՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է Միրզոյան-Բայրամով հանդիպում, ինչին ի պատասխան՝ նա արձագանքեց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»։

ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին կկայանա պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։