Երկու հոգի են, որ հրաժարվել են գալ քննիչ հանձնաժողովի նիստին. Տիրան Խաչատրյանը եւ Մովսես Հակոբյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մովսես Հակոբյանը մի շաբաթ ուզում էր, հետո չէր ուզում: իսկ Վարդան օսկանյանը առանց գալու այնպիսի բացահայտումներ է արել... Ես միշտ մեջբերել եմ Զոհրաբ Մնացականյանի (ԱԳ նախկին նախարար-խմբ) ասածը, որ առնվազն պետք է ախմախ լինել, որ հրաժարվես քննիչ հանձնաժողովի ընձեռած հնարավորությունից: Պետք է ներկայանալ, որովհետեւ սա ամենաբարձր հարթակն է: Այն ինչ կա այստեղ, ուրիշ տեղ չկա: Պարոն Օսկանյանը կարող է վախենալու դեմքով շաբաթը մեկ հեռուստաէկրաններից նոր տեսակետ ասի, բայց  դա արդեն հետաքրքիր չէ»,-ասաց նա:

Քոչարյանն ասաց, որ Սամվել Շահրամանյանից ստացել է հարցի պատասանը, թե ինչպես ինքը ուղղաթիռով հասավ Հայաստան, իսկ Արցախի նախկին նախագահները՝ ոչ, սակայն մանրամասներ չհայտնեց. «Սպասեք քննիչ հանձնաժողովի եզրակացությանը»: