Այնպես չէ, որ 2018-2019 թվականներին մենք ՀԱՊԿ մեր գործընկերներից ինչ սպառազինություն ուզել ենք, միանշանակ կարողացել ենք ձեռք բերել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեզ թվում է՝ չենք փորձե՞լ 2018-2019 թվականների դիվերսիֆիկացնել նույն սպառազինությունների մատակարարումը:
Քննարկումը տեւել է շատ կարճ, րոպեներ: Մեզ ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ մտնել: Այս առումով, եւ այն, որ մենք որոշակի մեր դիրքորոշումներում թափանցիկ ենք, մեզ հնարավորություն է տվել, որ այդ խոսակցությունը շատ արագ փակվի, այլ ինչ-որ հեռանկարներ կարողանանք քննարկել:
Եթե մենք ՀԱՊԿ անդամ լինելով չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինությունը եւ քաղաքական աջակցությունը ստանալ, մյուս կողմից ուրիշ տեղերից աջակցություն ստանալու եւ համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է: Մենք պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք»,-ասաց Փաշինյանը:











