Այո, հաճախ է լինում, որ Ադրբեջանի կողմից մի բան է ասվում, հետո մեկ այլ բան մեկնաբանվում, հետո մեկ այլ տեղ մեկ ուրիշ բան ասվում. Բայց կարծես թե այդ բոլոր ասելիքներն արդեն ասված են եւ աշխարհին ակնհայտ ու հասկանալի է, որ Հայաստանը պատրաստ է միջազգային նորմերի հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գնդակը հիմա գտնվում է Ադրբեջանի դաշտում, և եթե Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարում է, որ իրենք պատրաստ են, Խաղաղության պայմանագիրը պատրաստ է:
«Միջազգային գործընկերները, որոնք հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, ինձ հետ հանդիպմանն ասում են՝ ինքն էլ է ասում, որ 80 տոկոսը պատրաստ է:
Ցանկության պարագայում, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունը իրոք քաղաքական կամք դրսևորի»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել են համաձայնության՝ շեշտը դնելով հավասարության վրա:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանը որեւէ հանդիպում չի մերժել, մերժումը միշտ եղել է Ադրբեջանի կողմի՝ Բևրյուսելում, Գրանադայում, Վաշինգտոնում:











