Հոկտեմբերի 20-ին, Սիրտում Մուամար Քադաֆիի սպանության մասնակիցների մեջ հնարավոր է` եղել են սլավոններ: Աւշադիր լսելով հեռուստադիտողներից մեկի ուղարկած տեսագրությունը` «Անձրեւ» հեռուստաալիքում վարկած են առաջ քաշում, որ լսվում է «Ну что, давай носилки, будем уносить» բառերը:
Հեռուստաալիքի արաբերենի մասնագետները հերքել են վարկածը, թե լսվում է արաբերեն խոսք: Դրանք ավելի շատ նման են ռուսերենի կամ ուկրաիներենի: YouTube-ում տղադրած տեսահալովակի մեկնաբանություններում «Անձրեւ» հեռուստաալիքը մեղադրվում է կեղծիքի մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:











