Բանգկոկ կենտրոնական մասում ջրի տակ է անցել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Մեծ պալատը:

Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են քաղաքը, տեղեկացնում է Reuters-ը: Քաղաքի որոշ հատվածներում տարհանում են բնակիչներին:

Իշխանությունները հինգշաբթի օրվանից(հոկտեմբերի 27-ից) մինչեւ երկուշաբթի օրը ոչ աշխատանքային են հայտարարել, որպեսզի բնակիչներին հնարավորություն ընձեռեն հեռանալ Հոնկոնգից, թեեւ ֆինանսական շուկաները շարունակում են գործել:

Տարհանվել է նաեւ «Բանգկոկ Հիլթոն» բանտը, որը հայտնի դարձավ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ ավստրալական հեռուստասերիալից հետո: Բանտարկյալները, որոնց թվում շատ կան նաեւ այլ երկրների քաղաքացիներ, տարհանվել են քաղաքի այլ շրջաններ:

Ինչպես հայտնում են, Բանգկոկի գլխավոր օդանավակայան Սուվարնաբհումին առայժմ աշխատում է բնականոն ռիթմով: Հոնկոնգից դուրս եկող բոլոր գնացքները մարդկանցով լի են: Թաիլանդում հուլիս ամսից շարունակվող  ջրհեղեղները արդեն 373 մարդու կյանք են խլել: