Բրիտանական Հերդֆորդշիրի բնակիչը զանգահարել է 999 փրկարարական ծառայություն (ամերիկյան 911 ծառայության համաբանությամբ) եւ հայտնել, որ երկնքում` իր տան ուղղությամբ, «տարօրինակ փայլատակող օբյեկտ կա»: Արդյունքում պարզվել է, որ տպավորվող տղամարդը ընդամենը լուսինն է տեսել:

Փրկարար ծառայության աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ տղամարդը հայտնել էր, որ օբյեկտը ուղիղ իր վրա է գալիս, բայց շարժիչի ձայնը չի լսվում, քանի որ սարքը գտնվում է հեռու տարածությունում:

999 ծառայության աշխատակիցը գրանցել է հաղորդումը, սակայն առաջին զանգից 3 րոպե էլ չի անցել, երբ զանգահարել է նույն տղամարդը եւ հայտնել, որ սխալվել է: «Ես կարծեցի, որ ինչ-որ անսովոր բան եմ տեսնում, բայց իրականում` ոչ: Չեք հավատա, ոչ, չեք հավատա: Դա ընդամենը լուսինն էր», - հայտնել է տղամարդը, տեղեկացնում է  Lenta.ru-ն: