Ես հույս ունեմ՝ Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն լինի հերթական պատրվակը Ադրբեջանի կողմից՝ բանակցություններին չմասնակցելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն ինչպե՞ս կազդեն բանակցությունների վրա:
«Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի սա, չեմ կարող պատասխանել: Ինձ համար էլ էր դա անսպասելի լուր: Բոլոր պատճառաբանություններն էլ կարող են լեգիտիմ լինել, պետք է մի փոքր սպասենք ու հասկանանք, թե որն է այս որոշման պատճառը»,-ասաց նա:











