Ես ամբողջովին մերժում եմ բոլոր փորձերը՝ ցույց տալու, որ Արցախի Հանրապետությունն այլևս չկա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու Արցախին նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, Արցախում մարդու իրավունքները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից, իսկ մարդու իրավունքները դրա անբաժանելի մասն են, այսինքն՝ քանի մարդը կա, նրա իրավունքները նույնպես կան։

«Ուստի ես ամբողջովին մերժում եմ  բոլոր փորձերը՝ ցույց տալու, որ վերջ, Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի, թող ինտեգրվեն և էլի ինչ-որ բան։ Արցախի Հանրապետությունը եղել է, կա և պետք է լինի... Եվ մեզնից է կախված, կլինի՞ նա, թե՞ չէ։  Ուստի, հորդորում եմ բոլորիդ և պարտավորեցնում, եթե կարելի է այդպես ասել, պայքարել այդ իրավունքների համար»,- ասել է Հայաստանի նախկին օմբուդսմենը։

Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի, այսօր հարձակումը հենց մարդու իրավունքների հայեցակարգի և դրա կիրառման վրա է երկու ճակատով։

«Դրանցից մեկը միջազգային հանրությունն է, որը վաղուց մարդու իրավունքները վերածել է իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության սարսափելի գործիքի, քանի որ անվանումը մարդու իրավունք է, իսկ օգտագործվող գործիքները՝ հակամարդկային։

Հարձակման մյուս ճակատը պետությունների ներսում է: Օգտվելով Համընդհանուր հռչակագրում ամրագրված բոլոր նորմերի նկատմամբ այս բավականին ցինիկ վերաբերմունքից՝ փորձում են ասել, որ երկրի ներսում դրան հետևել պետք չէ, այսինքն՝ երկրի իշխանությունները փորձում են թաքնվել սրա հետևում և ասել. «Ի՞նչ եք ասում։ Չե՞ք տեսնում, թե ինչ են մարդու իրավունքները»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը՝ կոչ անելով մերժել նման մոտեցումը։

Նա հավելել է, որ մարդու իրավունքները գոյություն ունեն ամենակարևորը՝ մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար։

«Մարդու իրավունքների այս ամբողջ հայեցակարգը, այս ամբողջ մոտեցումը հիմնված է մարդու արժանապատվության հարգման վրա:

Այնտեղ այլ իմաստ չկա։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որ երկրի իշխանություններն այնպես գործեն, որ մեզ փաստացի ստիպեն հրաժարվել նման արժեքներից»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։