Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ, ինչը հնարավոր է, զիջում է, չկա մի բան, որ Ադրբեջանը պահանջի եւ չստանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Հայաստանը պետք է անի քայլեր, որ կարողանա վերականգնվել եւ դիմագրավել հակառակորդին: Այսօր հայկական կողմը ոչ թե զբաղված է վերականմգնվելով, այլ ամեն անգամ ինչ-որ բան զիջելով եւ դա հասցրել է նրան, որ Ադրբեջանն արդեն սեր է պահանջում հայկական կողմից, որ իրեն սիրի Հայաստանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որ թե խաղաղության պայմանագրում լինի Արցախի հետ կապված որեւէ հարց, պա պետք է դրվի նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը, Կիվիրյանն ասաց. «Ադրբեջանը դա անում է, որպեսզի պայմանագրի մեջ Արցախի հարց ընդհանրապես չլինի: Եթե փոփոխություններ չլինեն, այս 22 կետանոց պայմանագրի կետերում դրա մասին ընդհանրապես խոսք չկա»:
Վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ ընդհանրապես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չպետք է լինի. «Հայաստանը պաշտոնապես երբեք չի եղել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Եթե դու պատերազմի մեջ չես եղել, խաղաղության պայմանագիր կնքում ես, որ ի՞նչ անես, իրեն նոր հնարավորություն տաս՝ ինքը դա օգտագործի, ասի՝ իրականում Հայաստանը պատերազմի մեջ է եղել, թող փոխհատուցի բազմաթիվ վնասներ, այլ պահանջներ դնի: Այս ամենը գալիս է նրանից, որ հայկական կողմը չունի ստրատեգիա, չի հասկանում, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանին ընդամենը պետք է օգտագործելու եւ նոր պատերազմներ սկսելու համար: Եթե Հայաստանը ուզում է խուսափել պատերազմից, ինքը պետք է վերականգնվի: Հենց վերականգնվի, վստահ եղեք, նույն Ադրբեջանը կդիմի, կասի՝ եկեք դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք, եկեք այս հարցը սենց լուծենք, նենց լուծենք»:











