Արցախի նախկին ղեկավարների գործը Ադրբեջանը ներկայացնելու է որպես «ադրբեջանական Նյուրնբերգ», որտեղ դատելու են, այսպես կոչված, հայ ահաբեկիչներին, սեպարատիստներին: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Այդ մարդկանցպահելով Ադրբեջանը երաշխավորում է իր համար, որ այստեղ Արցախի իշխանությունները հետողորմյա չեն անի Արցախի լուծարումը: Իրենք դրա համար մի քանի երաշխիք ունեն: Մեկը Նիկոլ Փաշինյանի խոսքն է, եւ իրենց պատգամավորներից էլ դա պաևրզ դարձավ, երբ բաց տեքստով ասում էին, որ Արցախի իշխանությունների գործելը սպառնալիք է: Մյուս կողմից Արցախի իշխանությունները կարող էին ասենք, թռնել Բեյրութ, այնտեղ նիստ հրավիրել եւ վերականգնել Արցախը: Ինչու դա չի արվում, հենց դրա համար էլ Ադրբեջանը պահել է Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում զինվորականների: Իրենք պետք է հայտարարեին, որ Արցախը շարունակում է գործել, եւ սրանք էլ Արցախի վտարանդի իշխանություններն են: Իսկ հիմա, երբ դա չի արվում, Բաքուն ստանում է ամեն ինչ: Արցախյան կողմը ոչինչ չի ստանում, բոմժի պես այստեղ-այնտեղ ընկած են, մինչդեռ կարող էին իրականացնել տարատեսակ քայլեր, կամ քայլերի սպառնալիքներ, որոնց պարագայում կարող էին իրկան սեղանի շուրջ բանակցել վերադարձի հարցը՝ իրենց որոշակի պայմաններով»,-ասաց Կիվիրյանը:
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Արցախի իշխանությունների գոյությունը Հայաստանում, իրական վտանգ է Հայաստանի համար, Կիվիրյանն ասաց. «Դե ուրեմն թող անկեղծ ասեն, թե Ադրբեջանի առջեւ ինչ պարտավորություններ են ստանձնել, որ երբ Ադրբեջանը անցավ հարձակման, իրենք չխառնվեցին, հիմա փաստացի արգելափակում են այդ մարմինների գործունեությունը:
Ադրբեջանը Երեւանին իշխանությունների հետ պայմանաբվորվել է, իսկ Ղարաբաղի իշխանությունները որպեսզի չթտրտան, նրանց ղեկավարներին պատանդ է պահում եւ ասում ՝ խելոք նստեք, իրենք էլ խելոք նստած են»:











