Ի տարբերություն Ադրբեջանի, չեմ կարծում, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք են Հայաստանում արտհերթ ընտրություններ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Այլ հարց, որ դա կարող է պետք լինել որոշ ուժերի, որոնք սպասարկում են Նիկոլ Փաշինյանին: Արեւմտյան ուժերին սա կարող է պետք լինել, որովհետեւ եթե ձեւավորվի նոր խորհրդարան, եւ իրենք կարողանան այնտեղ անցկացնել տոտալ արեւմտյան ուժերի, հավանաբար Արեւմուտքը մտածում է, որ այդ պարագայում ինքը կարող է ստիպել Նիկոլ Փաշինյանին ավելի կտրուկ քայլեր անել ընդդեմ Մոսկվայի: Նիկոլ Փաշինյանը կարող չգնալ ընտրությունների եւ դա ծախի Մոսկվայի վրա՝ ասելով՝ Արեւմուտքը ինձ ստիպում է ընտրություններ, դրա համար, եթե ես նույնիսկ հակառուսական ինչ-որ քայլեր եմ անում, դուք կտրուկ քայլեր իմ դեմ մի արեք, որովհետեւ եթե ես գնամ ընտրությունների, կուժեղանա արեւմտյան վեկտորը»,-ասաց նա:
Կիվիրյանը նկատեց, որ նոր ընտրությունների պարագայում Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն ամրապնդվի, որովհետեւ իր վարկանիշը գահավիժում է. «Այլ հարց, որ կարող է ամրապնդվել եվրոպական վեկտորը: Ես չեմ կարծում, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի օրակարգում արտահերթ ընտրությունները կան»,-ասաց նա:











