Մուրացանի հոսպիտալի մոտ քիչ առաջ իրավիճակը լարվեց, երբ գերիների հարազատները փորձեցին մտնել դարպասից ներս, սակայն ոստիկանները չթույլատրեցին:

ՔՊ-ական պատգամավորները միջամտեցին եւ հանդարտեցրին բորբոքված հարազատներին:

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին: