Այո, ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք, այո, ինչ-որ տեղ Հայաստանում և Ադրբեջանում չստացվեց. եկեք սա շտկենք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Белта-ն։

«Եվ դա չէր լինի Հայաստանում և Ադրբեջանում, եթե նրանք մի անգամ լսեին այն, ինչ ասվեց։

Եվ սրա համար Փաշինյանը չէ մեղավոր։ Նա ժառանգել է այս ամենը։ Ես հայտնվեցի Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև և հրապարակավ առաջարկեցի։ Մենք պետք է որոշենք, թե ինչ է հնարավոր այսօր և ինչ կարելի է անել։ Չեն արել՝ ստացել են։

Ի՞նչ է, Հայաստանի համար ավելի լա՞վ է։ Եվ Ադրբեջանի համար հեշտ չէ»,- նշել է նա։