Իրանում օդաչուն վայրէջք է կատարել մի ինքնթիռով, որի առջեւի շասսին չի բացվել: 113 ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել IranAir պետական ընկերության Boeing-727 ինքնաթիռի հետ, որը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից թռել էր հոկտեմբերի 18-ին: Ինքնաթիռում եղել են 94 ուղեւոր եւ անձնակազմի 19 անդամներ:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռի առջեւի շասսին չի բացվել: Օդաչուները որոշել են գնալ այլընտրանքային «Մեհրաբաթ» օդանավակայան, որտեղ արտակարգ իրավիճակների ծառայություններն արդեն պատրաստվել էին վատագույնին:

Սակայն օդաչու Հուշանգ Շահբազին կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել` հավասարակշռությունը պահելով ընդամենը երկու անիվների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել խուսափել գետնին բախվելուց: Եթե դա պատահեր, ինքնաթիռը կպայթեր եւ նրանում գտնվողները կզոհվեին: Սակայն քաջ օդաչուի վարպետության շնորհիվ ուղեւորներից ոչ մեկը անգամ քերծվածք չի ստացել:

Իրանական լրատվամիջոցները գովաբանում են հերոս օդաչուին, ով 113 մարդու կյանք է փրկել, գրում է NEWSru.com-ը: