Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
«Մեր կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք ձգտելու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնել բոլոր առումներով:
Պետք է Հայաստանը ունենա քաղաքական այն որոշակի գործիքակազմը, որպեսզի հնարավորություն ունենա, որ գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածվեն»,-ասաց նա:











