Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ ճգնաժամ է, ակնհայտ է, որ Ռուսաստանի իրականացրած քաղաքականությունն ու քայլերը սխալ հաշվարկների արդյունք են։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Բայց այս ֆոնին ի՞նչ են անում հենց Հայաստանի իշխանությունները։ Երբ ադրբեջանցիները քայլելով անարգել գրավեցին Սև լճի հարակից տարածքները, ինչպե՞ս արձագանքեց Փաշինյանը սրան։ Նա ասաց. «Մենք, իրո՞ք, պետք է պայքարենք Սև լճի 30 տոկոսի համար»: Ինչպե՞ս պետք է ուրիշներն իրենց պահեն սրանից հետո։ Նույնը կարելի է ասել Տեղ գյուղի մոտ տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Մենք կարող ենք ռուսներին մեղադրել անգործության մեջ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի սահմանին, բայց ՀՀ իշխանությունները նման իրավունք չունեն, քանի որ չեն կատարել պարտականությունների իրենց մասը»,- հավելել է պատգամավորը։











