Եթե ​​նույնիսկ Երևանի և Բաքվի միջև ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կլինի ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ  ներկայիս իրավիճակի արձանագրման համաձայնագիր․  Արցախի առկայությունը Ադրբեջանի կազմում, ադրբեջանական զինվորականների  ներկայությունը Հայաստանի տարածքում և  Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Բաքուն հայտարարեց, որ զորքերը հետ չի տանի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը վերահսկելու է մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները։

Երեկ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստից պետք է հանվի սահմանների սահմանազատման ու սահմանագծման հարցը։ Բայց հենց սա է մեզ համար անկյունաքարային հարցը, քանի որ  դա է իրավական հիմք ստեղծում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար։

Փաշինյանի համար այս ամենում   կարևորը միայն այն է, որ  կարողանա Հայաստանի կողմից զիջումների մասին այս փաստաթուղթը հանրությանը ներկայացնել որպես խաղաղության պայմանագիր»,- ընդգծել է  պատգամավորը։