Երիտասարդը, ով ջուր էր լցրել Մանեժնի հրապարակում անկարգությունների գործով դատախազի վրա, ոստիկանությունում կմնա մինչեւ  հոկտեմբերի  29-ը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 28-ին Մոսկվայի Տվերի դատարանը «Ուրիշ Ռուսաստան» շարժման  ակտիվիստներին մեղավոր է ճանաչել  անկարգությունների  մեջ եւ դատապարտել մինչեւ  5,5 տարվա ազատազրկման:

Մատվեյ Կրիլովը, ով ջուր էր լցրել պետական մեղադրողի վրա, նաեւ ասել էր ` «Չենք մոռանա, չենք ների»:

Այսօր  առավոտյան Կրիլովին սպասում է վարչական դատարանը, հաղորդում է  «Газета.Ru»-ն: