Իմ պաշտոնանկության հարցի քննարկում չի եղել, եւ չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախաևրար Ռոբերտ Խաչատրյանը անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումներին եւ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, գոհ չէ իր գործունեությունից:

Նա հավաստիացրեց, որ շարունակելու է պաշտոնավարել:

Նա անդրադառնալով ՀՌՀ որոշմանը, որով «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով, եւ ռուսական կողմն արդեն բավական կոշտ նոտա է հղել դրա հետ կապված, ԲՏԱ նախարարն ասաց. «Ես չեմ կարող դա մեկնաբանել, քանի որ մենք չենք դադարեցնողը եղել, որոշումը մենք չենք կայացրել: Ավելի մանրամասն երեւի որոշում կայացնողից պետք է հարցնել»: