Մոլդովայի խորհրդարանի ղեկավար,  նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուն հայհոյել է ուղիղ եթերով հեռարձակվող նիստի ընթացքում:

Դեպքը կատարվել է Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոյի զեկույցի քննարկման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, Լուպուն մոռացել է անջատել բարձրախոսը: Կատարվածի տեսագրությունը կարճ ժամանակ անց  հայտնվել է համացանցում, հայտնում է  Lenta.ru-ն: Հայհոյանքը լսվում է տեսագրության 7-րդ վայրկյանին:

Լուպուն չի խոստովանել, որ հայհոյել է.  «Կխնդրեմ ձեզ հանգստանալ: Ես ամիսներով եւ տարիներով նստած եմ ձեր առջեւ, եւ իմ խոսքին ծանոթ է եւ ժողովուրդը, եւ դուք», -  ասել է խորհրդարանի նախագահը:

Լուպուն ռուսերեն անպարկեշտ բառ է ասել, թեեւ մնացած տեքստը արտաբերել է ռումիներենով: