Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հասկացրել է, որ Մոսկվան է ստիպել Հայաստանին հարձակվել Ադրբեջանի վրա, իսկ ինքը չի կատարել Ռուսաստանի խնդրանքը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Այսինքն՝ Փաշինյանը Ադրբեջանին տալիս է գործիքներ, որոնք նա կարող է օգտագործել Մոսկվայի դեմ՝ թուլացնելով Բաքվի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի հնարավորությունը։ Իսկ հետո Փաշինյանը դժգոհում է, որ Բաքուն չի կատարում Մոսկվայի պահանջները։ Ռուսաստանը մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանը պետք է փոխի իր վարքագիծը, որպեսզի Մոսկվան կարողանա օգտագործել այն գործիքները, որոնք ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- նշել է փորձագետը։
Ըստ նրա, Արցախի լուծարման մասին հրամանագիրը չեղարկելու փորձերին Հայաստանի իշխանությունների ակտիվ հակազդեցությունը կապված է այն պարտավորությունների հետ, որոնք Փաշինյանը ստանձնել է Բաքվի հանդեպ։
Կիվիրյանը վստահ է, որ քանի դեռ Փաշինյանը երկրի ղեկին է, Հայաստանը անընդհատ ինչ-որ բան է զիջելու։
Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր հավակնություններից և չի դադարի ճնշում գործադրել Երևանի վրա, կարծում է նա։
«Բաքվի համար գլխավոր խնդիրը Հայաստանով ճանապարհային միջանցքն է։ Քանի դեռ նա հստակ չի լուծել այս ամենակարեւոր հարցը, նա անընդհատ կձգձգի փաստաթղթի ստորագրումը»,- հավելել է վերլուծաբանը։











