Դուք գիտեք իմ վերաբերմունքը խաղատների եւ խաղադրույքների մասին, բայց շահումների 90 տոկոս շեմ սահմանելով մենք ոլորտի գրավչությունը չենք սահմանափակո՞ւմ, շատ բարձր չենք դրե՞լ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին կառավարության նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով սահմանվում է ներդնել ալգորիթմ, որով կվերահսկվի, որ շահումների ընդհանուր մեծությունը պետք է լինի խաղադրույքիների 90 տոկոսի չափով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ քննարկումներ են ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ նրանց կողմից որեւէ առարկություն չի եղել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց. «Դա բիզնեսի տրամաբանությունն է: Եթե հավաքագրվծ խաղադրույթների քիչ մասը վերադարձվի, այդ խաղը էլ չի աշխատի, չի վաճառվի այդ ծառայությունը: Այստեղ շահերի բալանս կա: Պետք է դա պերմանենտ բիզնես լինի: Եթե փողը հավաքեց, շահում չտվեց, երկրորդ անգամ խաղադրույք չի լինի»: