Հիմալայներում, որտեղ սավառնորդները իրենց համար տեղ էին որոնում բարձր  եւ գեղեցիկ թռիչքների համար, զարմանալի դեպք է տեղի ունեցել: Թռիչք կատարող ռուսի վրա արծիվ է հարձակվել: Ամեն տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ամբողջ աշխարհից հարյուրավոր օդաչու-սավառնորդներ գալիս են Հնդկաստան: Թռիչքները հաճախ կատարվում են արծիվների հետ, նրանք ցույց են տալիս օդի հոսքերը, որոնցում սավառնակը բարձրություն է հավաքում, հայտնում է «Дни.ру»-ն:

Այս անգամ արծիվներն ինչ-որ ուրիշ տեղ են նայել, արդյունքում երեք փետրավորներից մեկը նետվել է սավառնակի վրա եւ խճճվել: Սավառնակը, բնականաբար, չի կարողացել շարունակել թռիչքը: Սավառնորդը ստիպված օգտագործել է պահեստային պարաշյուտը, որը, բարեբախտաբար, մոտն է եղել:

Մարդը 20 վայրկյան շարունակ բարձր արագությամբ մոտենալիս է եղել գետնին եւ հասցրել է վայրէջք կատարել պահեստայինով: Ադրենալինն այս իրավիճակում պետք է որ գերազանցեր սանդղակը, բայց տեսաժապավենի հերոսի նյարդերը տեղի չեն տալիս: Ավելին, «Օգնեցեք, թռչունները սպանում են, ընկնում եմ պահեստայինով» բղավոցով հրաշքով վայրէջք է կատարում առանց որեւէ վնասվածքի:

Փետրավորի հետ եւս ամեն ինչ կարգին է, միայն թե սավառնորդը լրացուցիչ ջանքեր է գործադրում նրան ազատելու համար: Սավառնորդը կարողանում է վթարի մասին տեղեկացնել  կայանին, եւ սկսվում է փրկարարական աշխատանքների ակտիվ փուլը:

Թռչունը չափազանց վախեցած էր: Փետրավորներին միշտ չէ, որ բախտ է վիճակվում պահեստայինով վայրէջք կատարել: Բայց սավառնորդը, մի փոքր կշտամբելով, ազատում է  պարանների մեջ խճճված թռչունին, որը փորձում էր փախչել` հետեւից քարշ տալով  սավառնակը: Վերջապես հաջողվում է սավառնակն ազատել արծվի ճիրաններից: