Ես կիլոմետրերով հեռու եմ բիզնեսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 16-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա հավաստիացրել է, որ  բիզնեսը վարում են այլ մարդիկ։ Սուքիասյանը վստահ է, որ «Սիլ ջուր» ընկերությունն իր ծավալներով հազար անգամ զիջում է նման այլ ընկերություններին թե՛ պետպատվերների, թե՛ մասնավոր հատվածին վաճառքի հարցում։

«Նույնը վերաբերում է ապահովագրական ընկերությանը։ Դուք չեք նայում, թե պետության հետ ինչ գործարքներ ենք ստորագրում այլ ընկերությունները։ Ի՞նչ եք ուզում։ Որպեսզի ընկերությունը փակվի՞։ Եթե լինեն օրենքի խախտումներ, հերն անիծեք, այդ թվում մեր ընտանիքին պատկանող ընկերությունում կամ որեւէ այլ ընկերությունում»,- նշել է պատգամավորը։