Մեր նախնական պայմանավորվածությունների համաձայն, առաջիկա հանդիպման ընթացքում պետք է քննարկենք հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի հարցը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք  սահմանագծման հանձնաժողովների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է 8 գյուղերի հարցը:

Ճշգրտող հարցին, թե արդյոք 8 գյուղերի հարց չի քննարվելու, Գրիգորյանն արձագանքել է, որ ավելացնելու բան չունի, հարցին արդեն պատասխանել է: