Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում որոշեց Լոռու մարզպետ նշանակել Արամ Ղազարյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արամ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»:

«Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Լոռու մարզում, տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերին, եւ նշանակվելու պարագայում պատրաստ եմ մեծ նվիրումով եւ պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները, նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- կառավարության նիստում ասաց Արամ Ղազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհվորեց եւ հաջողություններ մաղթեց:

Արամ Ղազարյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: Այնուհետև նշանակվել էր Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է:

Հայտնի է՝ ով կնշանակվի Լոռու մարզպետ