«Հայրենիք» կինոթատրոնի մոտ դեռ խորհրդային ժամանակներից մի մեծ առեւտրի կենտրոն կա, որն այդպես էլ չի աշխատում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ենթադրում եմ, որ խնդիրն այն է, որ այնտեղ ընդհանրապես ավտոկանգառի տեղ չկա: Ինքը շատ հսկայական ու գեղեցիկ տարածք է, որը այսօր քաղաքին չի ծառայում: Այդ առումով ես կխնդրեի մտածել՝ ինչպես կարող է այնտեղ ավտոկայանատեղի լինել»,-ասաց նա: