Բանակցային գործընթացում գործող իշխանությունների ողջ քաղաքականությունը հանրությանը թմրեցնելն է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 18-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն օր հետեւողականորեն պնդում են նույն «խաղաղություն» բառը՝ անվտանգության ոչ մի բարձիկ չստեղծելով։ «Այսօր, քաղաքացիներին «խաղաղություն» բառով կերակրելով, ասես մի ինչ-որ թմրանյութով, նրանք հասարակությանը վատագույնին չեն պատրաստում, նրան մարտական վիճակում չեն պահում։ Նրանք միայն գործունեություն են ձեւացնում»,- նշել է Մանուկյանը։