Մենք ասել ենք հայկական կողմին, որ եթե ԵՄ առաքելությունը ձեզ ավելի մոտ է, ապա ինչու, այնուամենայնիվ, զուգահեռ չհրավիրել ՀԱՊԿ առաքելությանը. պատասխան այն առումով, որ ՀԱՊԿ-ն հիաթափեցրել է Հայաստանին, որովհետեւ չի դատապարտել Ադրբեջանին։
«Բայց եթե գնանք այդ հակամարտության պատմության սկիզբը, ապա այնտեղ յուրաքանչյուր շրջադարձում յուրաքանչյուր կողմում, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, այնքան արարքներ կկուտակվեն, որոնք ակնհայտորեն չեն նպաստել առաջընթացին, որ մենք կարող ենք հեռուն գնալ, կամ մեղավորներ ենք փնտրում ու հրաժարվում այսօր առկա հնարավորությունից՝ իրապես ստանալ աջակցություն սահմանների ամրապնդման հարցում, կամ այդ դեպքում մենք աշխատում ենք արեւմտյան գործընկերների հետ, ինչպես ինձ թվում է՝ արդեն հրապարակային հայտարարել են Հայաստանում, որ թե՛ ՀԱՊԿ-ն է հիասթափեցրել, թե՛ Ռուսաստանը։ Իսկ ահա Արեւմուտքը չի՞ հիասթափեցրել։ Դե, դա հայկական ղեկավարության ընտրությունն է։ Մենք հասարակությունում այնպիսի կարծիք ունենք, այս հաշվով նրանք ազատ արտահայտվում են, որոշ արտահայտությունների համար Հայաստանի կառավարությունը անգամ պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ մի շարք քաղաքացիների, որ, իհարկե, դաշնակիցների միջեւ հարաբերություններում իրադարձությունների բավական անսովոր զարգացում կա։ Մենք շփման մեջ ենք եւ միշտ բաց երկխոսության համար»,- ասել է Լավրովը։











