Մոսկվան Երևանից որևէ առարկություն չի լսել Արևմուտքի հայտարարությունների առնչությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտնի է բոլորին։ Մենք Երեւանից որեւէ առարկություն չենք լսել»,- ասել է Լավրովը։











