Վարշավայում վթարային վայրէջք է կատարել լեհական LOT ավիաընկերության Boeing 767-ը, որը թռչում էր Նյու Յորքից:
Հաղորդվում է, որ 230 ուղեւորներից եւ ոչ ոք չի տուժել, օդանավակայանի ծառայությունները պատրաստ են եղել պատահարին: Հրդեհ չի բռնկվել:
Վարշավայի օդանավակայանը մինչեւ նոյեմբերի 2 –ի առավոտը չվերթեր չի ընդունի:











