Իրանի Պերսեպոլիս ակումբի ֆուտբոլիստներ Մոհամեդ Նոսրատին ու Շեիս Ռեզային անորոշ ժամկետով որակազրկվել են խաղադաշտում դրսեւորած անբարոյական վարքի համար:
Դամաշի դարպասը խփած առաջին գոլից հետո Ռեզային խաղընկերների հետ նշել է գոլը, իսկ Նոսրատին բռնել է Ռեզայիի հետույքը: Պերսեպոլիսի հաղթական գոլից հետո նույնով պատասխանել է Ռեզային, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է երկու ֆուտբոլիստներին որեւէ ստադիոն մտնել: Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 500 միլիոն ռիալով ($46,5 հազար), հաղորդում է Agence France-Presse-ը:











