Լավ լուրն այն է, որ ճանապարհային անվտանգության բարձրացման որոշակի ուղղությամբ աշխատել ենք եւ հաջողվել է վթարների եւ զոհերի որոշակի նվազեցում ունենալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառվարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է մի քիչ ստեղծագործաբար մոտենանք: Երեկ օրինակ, ՆԳ նախարարն ինձ պատմել է մի միջոցառման մասին, որը, իմ կարծիքով, շատ էֆեկտիվ է, եւ զարմանում ես, թե ինչու նախկինում մեր մտքով նման բան չի անցել: Օրինակ, ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ եւ ստուգել է միկրոավտոբուսների, ավտոբուսների անվադողերը: Այն անվադողերը, որոնք մաշվածության շատ աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի: Եթե դրան դուրս գահյին երթուղի, 10-ից 6-ը երեկվա եղանակային պայմաններում հաստատ վթարի էր ենթարկվելու: Մենք չգիտենք, թե այս միջոցառումով քանի մարդու կյանք ենք փրկել»,-ասաց նա: