Այն, ինչ կատարվեց Արցախում Հոկտեմբերի 27-ի հետևանքն է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը,  Եռաբլուրում  լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մեր երեք նախագահները Բաքվում են, մենք աշխարհի դեմ էսօր ոնց որ ամոթխած լինենք: Էս ամեն ինչը, ժողովուրդ ջան, եկավ հոկտեմբերի 27-ից հետո, էսի հոկտեմբերի 27-ի հետեւանքն էր, որ տեղի ունեցավ էսօրվա իրավիճակը»,- ասաց նա:

Հարցին, թե այսօր 2024 թվականն է, անկլավների համար պետք է կռվել, թե չէ, Միքայելյանն ասաց, որ եթե ցանկանում ես թշնամու հետ հարց լուծել, պետք է հզոր լինես:

«Էն ժամանակ մենք էինք  հզոր, մենք էինք թելադրողը: Երկրապահի առաքելությունը այն է եղել, որ պետք է մեր երկրի սահմանները պահենք, որը արել ենք եւ անում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրություն են ցանկանում փոխել, որ Արցախի հարցը դուրս մնա, Միքայելյանն ասաց, որ Սահմանդրությունը չեն փոխում ինչ-որ մեկի ցանկությամբ:

«Սահմանադրությունը կփոխվի այ ժամանակ, երբ որ հանրաքվե կլինի, իսկ Սահմանդրության փոփոխությունն էլ կբերի պետության, պետականության համահունչ հզորացման, մեր սահմանների պաշտպանության, անկախության  համար: Սահմանադրութունը ցանկությամբ չեն փոխում»,-ասաց նա: