Որեւէ փաստաթուղթ ոչ մի դեպքում չի կարելի համարել երաշխիք Ադրբեջանի չհարձակման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել չհարձակման պայմանագիր:
«Ինչի ո՞վ էր մեզ երաշխիք, Ամերիկան մեզ գցեց, Եվրոպան գցեց, Ռուսաստանը գցեց, դե էլ չասեմ մնացածը: Հայ ազգի ճակատագրի վերաբերյալ քանի պայմանագիր է ստորագրվել, որ աշխատել է հօգուտ մեզ, մի հատ ցույց տվեք, չկա նման բան: Չի աշխատել, ինչ ուզում ես արա, երբ ուզենան հարձակվել, հարձակվելու են, ինչ ուզենան անեն, այն էլ անելու են, քանի անգամ ասեմ: Ինչ ուզում ես ստորագրի, բայց ուրիշ բան է պետք անել, եթե չես անում, ինչ ուզում ես խոսա, եթե իմանաս, որ խոսում են, տակից էլ ուրիշ գործ են անում, որը նպաստում է մեր հզորությանը, բայց հենցայնպես խոսելը, հետո ինչ»,-ասաց նա:
Կարապետյանը համոզված է, որ երբ հայ ազգն իմանա իր դերն աշխարհում, ամեն ինչ կփոխվի. «Որպես ազգ մենք առաքելություն ունենք մնացած ազգերին ցույց տանք, թե աստվածայինը որն է: Այսօր մենք մեր առաքելությանը չենք համապաստախանում, հենց համապատասխանում ես, ամեն ինչ փոխվում է: Բոլորը մեզ խանգարում են, որ այդ դերը չիմանանք»:
Կարապետյանը նշում է, որ այն ինչ կատարվեց Արցախում, շատ հավանական է, որ կկատարվի Հայաստանում, եթե հայ ազգը խելքի չգա:
«Ամեն ազգ ունի իր առաքելությունը, թուրքն էլ ունի, դա կոտորելն է, իրենք մուսուլման էլ չեն, իրենք գիշատիչ են, եթե մենք մեր առաքելությունը չանենք, թուրքերը մեզ ուտելու են, եթե անենք, իրենք վերանալու են, ոչ թե գնան ինչ-որ տեղ: Հիմա քաղաքակրթական պատերազմ է, հիմա տարբեր տեղեր բզբզում են, ի վերջո պայթելու է այս աշխարհը, սա չարի գործն է, այդ բանալին դեպի բարին մենք ենք, եթե մենք կործանվենք, աշխարհը կործանվելու է, եթե չեք հավատում, կսպասենք, կտեսնենք, լուրջ բան եմ ասում»,-ասաց նա:
Կարապետյանը ասում է, որ եթե հայ ազգն իր պատմությունը չիմանա ամեն ինչ կորցնելու է, այդ թվում պետականությունը, չի էլ կռվելու, որովհետեւ զինվորին չեն կարողանալու բացատրել, որ դա իր հողն է:











