Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած փլուզման վայրից փրկարարները փլատակներից երկու մարդու դի են հանել՝ մեկ տղամարդ եւ մեկ կին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Մասնավորապես, փլատակներից դուրս է բերվել Գ․ Ե․- ի և Ս․ Հ․-ի դիերը։
Հիշեցնենք, քոր այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։
Նշենք, որ դեպքի վյրում հավաքվածները NEWS.am-ին պատմել են, որ փլատակների տակ են ամուսիններ, որոնք այդտեղ վարձով էին ապրում:











