Այո, տրանսպորտը թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի բարձրացմանը, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ իրոք թանկանում է, բայց ոչ այդքան»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ 2013թ. համեմատ տրանսպորտը էականորեն փոխվել է, երբ պայքարում էին տրանսպորտի՝ 150 դրամ դառնալու դեմ։