Հավը երազում կորեկ է տեսնում, Նիկոլն էլ այն նույնկերպ այսքան ժամանակ ադրբեջանցիների հետ ստորագրված խաղաղության պայմանագիրն էր տեսնում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Եթե ինքը հիմա հայտարարի, որ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, դա կնշանակի իր ֆիասկոն, որ Արցախը հանձնել է հանուն ոչնչի: Ինքը դե ֆակտո գնացել է այդ քայլին՝ ակնկալելով, որ փոխարենը Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, եւ Հայաստանի իր նշած 29 800 քկմ-ից յան կտա:

Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Նիկոլը. Կանգնի ասի՝ ես այն կարգի քաղաքական լոխ էի, որ Արցախը հանձնեցի հանուն ոչնչի՞, որ բոլորը մատների վրա ինձ ֆռցրեցի՞ն, Արցախը հայաթափվեց, իսկ այսօր չկա որեւէ ուժ, որը կստիպի Ալիեւին կատարելու իր պահանջները: Սա իր ֆիասկոն է արտաքին քաղաքական»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, իրականում Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղված է հասարակությանը զբաղեցնելով, որ հասարակությունն այդ հարցադրումները չանի, չասի՝ տղա ջան, դու հանուն ինչի՞ հանձնեցիր Արցախը: «Արցախը հանձնեցիր, երկիրը կանգնեցրել ես պատերազմի շեմին: Նա անցել է իր հայտնի մանպուլյացիաներին՝ զբաղեցնել հասարակությանը սուր թեմաներով»,- նկատեց քաղաքական վերլուծաբանը: