Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի գործողությունների համար կարող է լինել մեկ պատճառ եւ դա կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- հայտարարեց Փաշինյանը:
Հայաստանի կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավոր ը անել նման զարգացումները կանխելու համար, միաժամանակ ամուր կանգնելով Հայաստանի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում: Այդ լեգիտիմ շահերն են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը»,-ասաց նա:











