Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարի զոհ է դարձել առնվազն 10 մարդ, տուժել է մի քանի տասնյակը: Տուժածներից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց, հաղորդել է «Ռոսիա 24»-ը:
Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների ծառայության մի քանի բրիգադ է ուղարկվել` պատահարի հետեւանքների վերացման համար: Մեքենաներից մի քանիսը շարունակում են այրվել: Սեւ ծխի ամպը տեսանելի է մի քանի կիլոմետրից:
Պատահարի ամենահավանական պատճառը եղանակային վատ պայմաններն են. մասնավորպես այդ ժամանակ տեղատարափ անձրեւ եւ մառախուղ է եղել: Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը: Փրկարարաների եւ հրշեջների փոխանցմամբ` բախվել է 20 մարդատար եւ 6 բեռնատար ավտոմեքենա:











