Սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, դա ընդհանուր առմամբ տարածաշրջանը կայունացնելու համար չէ եւ ասյ հարցը մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետեւ կարծում ենք, որ այդ վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթաց լինել: Մենք շարժվում ենք այս օրակարգով»,-ասաց նա:











