Թենիսի կանանց Չեխիայի հավաքականը Fed Cup-ի եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց ռուսաստանցիներին: Թենիսի կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եզրափակիչը տեղի ունեցավ Մոսկվայում: Հաղթական միավորը չեխերի համար նվաճեցին Լյուսի Հրադեցկան եւ Կվետա Պեշկեն, որոնք երկու խաղափուլում հաղթեցին Մարիա Կիրիլենկոյին եւ Ելենա Վեսնինային:
Նախորդ անգամ Չեխիան Fed Cup-ը նվաճել է 1988-ին:











