Ֆուտբոլի Իրանի առաջնության ստորին լիգաներից մեկում բռնություն է գործադրվել գլխավոր մրցավարի դեմ: Չուկա Թալեշ – Շարդարի Դեզֆուլ հանդիպման գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներից մեկին դեղին քարտ է ցույց տվել, ինչից հետո ծեծի է ենթարկվել ֆուտբոլիստների, մարզիչների նաեւ երկրպագուների կողմից: Ոստիկանության օգնությամբ հաջողվել է մրցավարին դուրս բերել խաղադաշտից, գրում է Worldsoccer.com-ը: