Օրերս Լոս Անջելեսում ծեծել են երգչուհի Ավրիլ Լավինին եւ նրա ընկերոջը: Համաձայն երգչուհու պատմածի` իրենց վրա հարձակվել են հինգ անհայտ անձինք, բայց հարձակման դրդապատճառները չի հայտնվում:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` դեպքը կատարվել է շաբաթ` լույս կիրակի գիշերը, հոլիվուդյան հայտնի  «Ռուզվելտ» հյուրանոցում: Դեպքից հետո Լավինն իսկույն լքել է հյուրանոցը, նրա ընկերը մնացել է ոստիկանությանը ցուցմունք տալու համար:

Ռոք եւ փանք ռոք ոճի երգչուհին բլոգում գրել է, որ չի դիմադրել հարձակվողներին, քանի որ ուժային միջոցները չի ընդունում: Ըստ Լավինի` նրա արտաքին տեսքն այժմ սարսափելի է. աչքի տակ կապտուկ կա, քիթը ջարդված է, կան կտրվածքներ, վնասվածքներ, արյունահոսություններ: Նրա ընկեր Բրոդի Ջեները եւս հայտնել է, որ դեպքից հետո երեսին սպի է մնացել:

«Սվետսկայա խրոնիկայի» խմբագրությունը տարակուսում է, որ բավական մարզված մարմին ունեցող Ջեները չի կարողացել պաշտպանել իր սիրեցյալին:

Դեպքից մի  քանի ժամ առաջ Բրոդին իր թվիթերի էջում գրել էր, որ իրեն հաճելի եւ հանգիստ ընթրիք է սպասվում սիրած էակի հետ, բայց երեկոն ամենեւին էլ այդպես չի անցել: Բարում Լավինին ինչ-որ կին է մոտեցել` ներկայացնելով որոշակի մեղադրանքներ, իսկ երբ զույգը դուրս է եկել, բարի այդ կնոջ հինգ ընկերները հարձակվել են նրանց վրա: Հարձակվողներից մեկը շշով հարվածել է Բրոդիի գլխին, մնացածները ծեծել են Ավրիլին:

խմբագրությունը եզրակացնում է, որ Ավրիլի բախտը տղամարդկանց հարցում հերթական անգամ չի բերել, թեեւ երգչուհին ինքը ընկերոջ հասցեին ոչ մի  բողոք չի հնչեցրել: