Շատերս տեսանք վարչապետի այցը Ֆրանսիա, ուրախացանք, բայց Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգային ոլորտում որեւէ իրական համագործակցության կամ երաշխավորության համաձայնագիր չենք տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Փաստացի, ԵՄ-ն ուղղակի Թուրքիային է առաջին պլան բերում: Սա նոր իրողություն է տարածաշրջնում, ամբողջովին փոխվել են զարգացումները: Այս ամենը պետք է տեսնել հետեւյալ համատեքստում. ԵՄ-ն ընդդեմ Ռուսաստանի մեծացնում է Թուրքիայի ազդեցությունը, այսինքն կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ, որ նա ունենա ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Իսկ Թուրքիան ինչպես պետք է դա անի, երբ չկա բանակցություն, չկա հարաբերություն, չկա ազդեցություն: Այս պահին Արեւմուտքը չի ցանկանում, որ ռազմական ինչ-որ ինտերվենցիա լինի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, ուղղակի ցանկանում են, որ Թուրքիան հնարավորինս մեծացնի իր ազդեցությունը՝ ռուսներին դուրս թողնելու համար»,-ասաց նա:











