Հոկեյի մայրցամաքային լիգան երկու խաղով որակազրկել է մերձմոսկովյան Վիտյազի գլխավոր մարզիչ Անդրեյ Նազարովին, որը Մինսկում կայացած Դինամոյի հետ հանդիպման վերջին վայրկյաններին մականով փորձել է հարվածել երկրպագուներին: Վիտյազը պարտվել է 2:3 հաշվով: Վերջին վայրկյաններին բելառուս մարզասերները սկսել են առարկաներ նետել: Դրանցից մեկը կպել է Նազարովի գլխին: Ոչ մարզական վարքի համար մրցավարը հեռացրել է մարզչին: